Ուրբաթ օրը Լիբանանի հարավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված ՄԱԿ-ի երեք խաղաղապահները ինդոնեզացիներ են եղել: Այս մասին հայտնել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները մի քանի օր անց այն բանից հետո, երբ առանձին պայթյունների հետևանքով երեք այլ ինդոնեզացիներ են զոհվել, հաղորդում Է AFP-ն:
Լիբանանում Միավորված ազգերի կազմակերպության ժամանակավոր ուժերը հայտնում են, որ ուրբաթ կեսօրին Էլ Ադեյսայի մոտակայքում գտնվող ՄԱԿ-ի օբյեկտի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք խաղաղապահներ են տեղափոխվել հիվանդանոց:
Երկու խաղաղապահները ծանր վնասվածքներ են ստացել։
Ջակարտայում ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ «պայթյունի պատճառն» անհայտ է։





























