Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը ծաղրել է խոցված կործանիչի օդաչուի փրկության մասին ԱՄՆ հայտարարությունները. հայտնել է նա X սոցիալական ցանցում։
Ղալիբաֆը հրապարակել է այսօր Իրանի զինված ուժերի խոցած ինքնաթիռի լուսանկարը։
«Եթե Միացյալ Նահանգները ևս երեք նման հաղթանակ տանի, դա կլինի լիակատար փլուզում»,- մեկնաբանել է նա հրապարակված լուսանկարը։
Ավելի վաղ Իրանի ԻՀՊԿ-ն հերքել էր խոցված կործանիչի օդաչուի փրկության մասին ԱՄՆ հայտարարությունները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Իրանի վրա խոցված F-15 կործանիչի օդաչուի փրկության մասին «դավադիր լեռներում»։ Ըստ Axios-ի հետ զրուցած ամերիկացի պաշտոնյաների, իրականացվել է բարդ գործողություն՝ ԿՀՎ-ի և կոմանդոսների ջոկատի ներգրավմամբ։ Նշվում էր, որ գործողության բոլոր մասնակիցները, ներառյալ օդաչուն, այժմ գտնվում են Իրանի սահմաններից դուրս։