Իրանը միշտ առաջնահերթություն է տվել հարևան և մուսուլմանական երկրների հետ հարաբերությունների զարգացմանը՝ չնայած տարածաշրջանային անվտանգության դեմ ուղղված ամերիկա-իսրայելական դավադրություններին. Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։
«Հարևան երկրների և իսլամական աշխարհի հետ կապերի ամրապնդումը միշտ առաջնահերթություն է եղել Իսլամական Հանրապետության համար։ Իրանը սպառնալիք չէ տարածաշրջանի համար և մշտապես բարեկամության ու եղբայրության ձեռք է մեկնում իր հարևաններին և մուսուլմանական այլ ազգերին»,- ասել է նա։
Ղալիբաֆը որպես մուսուլմանական եղբայրության և միասնության սկզբունքներին Իրանի հավատարմության օրինակներ է նշել 2023 թվականի մարտին Չինաստանի միջնորդությամբ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված հաշտեցման համաձայնագիրը, ինչպես նաև 2025 թվականի ապրիլին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բեն Սալման Ալ Սաուդի հանդիպումը։
Նա նաև նշել է, որ Իրանի դեմ շարունակվող ամերիկա-իսրայելական պատերազմը «դարձել է նրանց տոկունության խորհրդանիշը, ովքեր դիմակայում են համաշխարհային մեծամտությանը և ձգտում են ազատության ու անկախության»։
«Այս պատերազմը Միացյալ Նահանգների և սիոնիստական վարչակարգի կողմից մղվում է ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի անվտանգության և իսլամական միասնության ու եղբայրության գաղափարի դեմ»,- հավելել է Իրանի խորհրդարանի խոսնակը։