Բահրեյնի Gulf Petrochemical Industries Company (GPIC) նավթաքիմիական ընկերությունը կիրակի հայտարարել է, որ իր մի շարք արտադրական ստորաբաժանումներ ենթարկվել են իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման. հայտնում է Al Arabiya-ն։

Բահրեյնի լրատվական գործակալության տարածած հայտարարության համաձայն, հարձակման հետևանքով տուժած ստորաբաժանումներում հրդեհներ են բռնկվել։

«Բոլոր հրդեհները լիովին մարվել են, և իրավիճակն այժմ վերահսկողության տակ է։ Զոհերի մասին տեղեկություններ չկան»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ «դեպքի վայրում աշխատում են վնասի գնահատման խմբեր՝ հետևանքների ամբողջական չափը պարզելու համար»։

Ավելի վաղ բահրեյնյան Bapco Energies ընկերությունը հաստատել էր, որ իրանական անօդաչուի հարձակման հետևանքով իր պահեստարաններից մեկում հրդեհ է բռնկվել։