Իրանի տարածքում ռազմական ինքնաթիռի կործանումից հետո ԱՄՆ փրկարարական գործողությունն անցել է իրանական ուժերի լուրջ դիմադրության պայմաններում. հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։
Ըստ նրա, գործողության մեջ ներգրավվել են տասնյակ ռազմական ինքնաթիռներ, սակայն անձնակազմի տարհանման փորձերը բախվել են Իրանի կատաղի դիմադրությանը։
Մասնավորապես, ամերիկյան ուժերը ենթարկվել են գնդակոծության, ինչը զգալիորեն բարդացրել է առաքելության իրականացումը։ Չնայած դրան, փրկարարական գործողությունը շարունակվել է ավիացիայի և հատուկ ստորաբաժանումների ներգրավմամբ՝ հայտնել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ Իրանի ԻՀՊԿ-ն հերքել էր Վաշինգտոնի հայտարարություններն այն մասին, թե ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը փրկել են ամերիկացի օդաչուին։
Դրանից էլ առաջ ԱՄՆ նախագահը հայտնել էր Իրանի վրա խոցված F-15 կործանիչի օդաչուի փրկության մասին «դավադիր լեռներում»։
Ըստ Axios-ի հետ զրուցած ամերիկացի պաշտոնյաների, իրականացվել է բարդ գործողություն՝ ԿՀՎ-ի և կոմանդոսների ջոկատի ներգրավմամբ։
Նշվում էր, որ գործողության բոլոր մասնակիցները, ներառյալ օդաչուն, այժմ գտնվում են Իրանի սահմաններից դուրս։