Մասնավորապես, Համադանում առգրավվել է ամերիկացի և իսրայելցի 23 գործակալների ունեցվածքը, հաղորդում է Tasnim-ը։

Հրամաններ են տրվել 23 անձանց ինքնությունը պարզելու և ունեցվածքը առգրավելու վերաբերյալ, հարուցվել են քրեական գործեր։

Մասնավորապես, Արևմտյան Ադրբեջանում ձերբակալվել է 17 գործակալ։ Նրանք ԱՄՆ-ում գտնվող հետախուզական աշխատակցին տեղեկություններ էին փոխանցում երկրի մի քանի պաշտպանական օբյեկտների, ինչպես նաև ռազմական և իրավապահ մարմինների գտնվելու վայրի մասին։ Նրանցից մի քանիսը անջատողական ահաբեկչական խմբավորումների և «Իսլամական Պետության» զինյալներ էին։