Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող Անկարային պարտադրել իր օրակարգը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
«Ո՛չ մեր կառավարության, ո՛չ էլ մեր ժողովրդի անմիջական քաղաքական ծրագրերը վաղաժամկետ կամ միջանկյալ ընտրությունների անցկացում չեն ներառում»,- հայտարարել է նա։
Նա նշել է, որ Հորմուզի նեղուցի փակումը խորապես խաթարում է համաշխարհային տնտեսությունը։ «Միևնույն ժամանակ, մենք էներգամատակարարման անվտանգությանը, մատակարարմանը կամ պահեստավորմանն առնչվող խնդիրներ չունենք»,- հավելել է նա։




























