Իսրայելը «ջախջախում է» իրանական ռեժիմը աճող ուժով, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքից կարճ ժամանակ անց, որ «ամբողջ քաղաքակրթությունը կարող է կործանվել այսօր երեկոյան», գրում է Times of Israel-ը։

Իրանին Թրամփի տված Հորմուզի նեղուցը բացելու վերջնաժամկետը լրանում է այսօր երեկոյան՝ 20:00-ին (արևելյան ժամանակով)։

«Մենք ջախջախում ենք Իրանի ահաբեկչական ռեժիմն աճող ինտենսիվությամբ։ Երեկ մենք ոչնչացրեցինք տրանսպորտային ինքնաթիռներ և տասնյակ ուղղաթիռներ, իսկ այսօր հարվածեցինք Իսլամական հեղափոխության պահապանների օգտագործած երկաթուղիներին և կամուրջներին»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Ըստ Նեթանյահուի՝ «ռելսերն ու կամուրջներն օգտագործվել են զենքի արտադրության համար հումքի, զենքի և մեզ, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի երկրների վրա հարձակվող զինյալների՝ նույն զինյալների, որոնք նաև ճնշում են իրանական ժողովրդին»։

Նա հավելել է, որ Իսրայելը «չի թիրախավորում իրանական ժողովրդին, այլ ձգտում է թուլացնել և ջախջախել ահաբեկչության ռեժիմը, որը ճնշում է նրանց 47 տարի շարունակ»։