«Միասնության թեւեր» նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանն այցելել է Լիճք, հանդիպել բնակիչների հետ։ Նա խոսել է ապագա անելիքների, խնդիրների, ինչպես նաև նախկին իշխանությունների մասին։

«Մենք համոզված ենք, որ մեզ պետք է նոր, կապ չունեցող, ոչ նախկին, լրիվ նոր ղեկավարություն, և, որ նորովի կարողանանք առաջ տանել երկիրը։ Մենք պիտի դուրս գանք այդ արատավոր շղթայից․ նախկին, ներկա և այլն։ Ինչքան գնանք անցյալ, փորենք, անընդհատ խնդիր ենք, մենք պետք է մեր երկիրը կառուցենք։ Այդ նախկինները ոնց որ մեկ զույգ մաշված աջ ու ձաք կոշիկի մասեր լինեն։ Նախկինների էջը պետք է փակենք, գնա»,- նշել է Թաթոյանը։

Նա ընդգծել է, որ իրենց ուժըառնչություն չունի որևէ մեկի հետ․

«Մենք միաժամանակ բոլորիս համարում ենք մի հասարակություն։ Մենք մարդիկ ենք, իրար հետ ենք, իրար հետ ենք աշխատում։ Մենք մեր համար պիտի որոշենք մեր ապագան։ Մենք համոզված ենք, որ մեզ պետք է նոր, կապ չունեցող ոչ նախկին, ոչ մեկի հետ ղեկավարություն, որ կարողանանք առաջ տանել երկիրը»։