Ամերիկացի պաշտոնյաներն ու վերլուծաբանները համարում են, որ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի՝ պատերազմի ընթացքի վերաբերյալ հայտարարությունները չափազանց լավատեսական են և հակասում են մարտադաշտում առկա իրական իրավիճակին, գրում է The Washington Post պարբերականը։
Պարբերականի որոշ աղբյուրներ նշում են, որ Հեգսեթի հրապարակային հռետորաբանությունը չի արտացոլում առկա հետախուզական գնահատականները և կարող է մոլորեցնող լինել ներկայիս իրավիճակի վերաբերյալ։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է Իրանի դեմ պատերազմը անվերապահ հաջողություն է որակել՝ երկուշաբթի հայտարարելով, որ Միացյալ Նահանգները «անհավանականորեն հիանալի» են գործել։
Իր հերթին Հեգսեթը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը Թեհրանին «շփոթցրել և նվաստացրել են»։





























