Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը խաղաղ ճանապարհով լուծելու դիվանագիտական ջանքերը կայուն, վճռական և արդյունավետ են ընթանում և կարող են զգալի արդյունքներ տալ մոտ ապագայում, ասվում է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի Х սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
«Որպեսզի դիվանագիտությունը կարողանա ընթանալ այնպես, ինչպես հարկն է, ես նախագահ Թրամփին կոչ եմ անում երկարաձգել ժամկետը երկու շաբաթով։ Պակիստանը անկեղծորեն խնդրում է մեր իրանցի եղբայրներին՝ որպես բարի կամքի դրսևորում, բացել Հորմուզի նեղուցը համապատասխան երկշաբաթյա ժամկետով։ Մենք նաև կոչ ենք անում բոլոր պատերազմող կողմերին պահպանել համապարփակ հրադադար երկու շաբաթով, որպեսզի դիվանագիտությունը կարողանա հասնել պատերազմի վերջնական ավարտին՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության շահերից ելնելով»,- ասել է Շարիֆը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի վրա ԱՄՆ հարվածները «կվերացնեն մի ամբողջ քաղաքակրթություն»։
Նա Իրանի համար Հորմուզի նեղուցը բացելու համար վերջնաժամկետ է սահմանել Վաշինգտոնի ժամանակով ժամը 20:00-ը։




























