«Disney» ընկերությունը պատրաստվում է աշխատակազմի լայնածավալ կրճատումներ իրականացնել, ինչը կդառնա նոր գլխավոր տնօրեն Ջոշ Դ’Ամարոյի առաջին նշանակալի քայլերից մեկը։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը։
Իրավիճակին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ ընկերությունը նախատեսում է առաջիկա շաբաթների ընթացքում կրճատել մինչև 1000 աշխատատեղ։ Կրճատումների հիմնական մասը բաժին է ընկնելու ընկերության նորաստեղծ միացյալ մարքեթինգային բաժնին։




























