Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2012-2013 ուսումնական տարում Բուլղարիայի բուհերում կրթություն (4 տեղ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա) ստանալու համար:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների եւ բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում/դասարանում սովորող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն, ռուսերեն կամ բուլղարերեն լեզուներին:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝

•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,

•դիմում-հարցաթերթիկ,

•բուլղարական կողմից ներկայացված հարցաթերթիկ,

•ինքնակենսագրություն /անգլերեն/(CV),

•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի պատճենը կամ ավարտական վկայականի եւ միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում կամ դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված եւ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:

•անձնագրի պատճեն,

•բժշկական տեղեկանք արտերկիր մեկնելու համար՝ նոտարի կողմից անգլերեն  թարգմանված եւ  ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:

•3x4 չափի 2 լուսանկար,

•արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Մրցույթը անցկացվում է.

•Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:

•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության եւ ուսուցման կարգի:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 09.03.2012թ. /ներառյալ/:

Բակալավրի մրցույթը տեղի կունենան Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան

թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ մարտի 13-ից մինչեւ 23-ը ընկած ժամանակահատվածում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի եւ սփյուռքի վարչություն

(ք. Երեւան Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):

* Առաջնահերթությունը կտրվի կրթության եւ գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին: