2018 թվականից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել և չի աշխատելու։ Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.) ծրագրի 2025 թվականի ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցը։

«Ինչի՞, ձեզ թվում է 2021 թվականին ընտրակաշառք չի բաժանվե՞լ։ Քրեական գործեր են հարուցվել», - հավելել է Փաշինյանը։ Վարչապետը նշել է, որ այդ գործերով տարբեր մարդիկ են դատապարտվել, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ։ «Այդ դարաշրջանը վաղուց անցել է», - վստահեցրել է վարչապետը։