ԱՄՆ-ը կֆինանսավորի Կիպրոսի հիմնական ռազմական բազաների արդիականացումը։ Մասնավորապես, նախատեսվում է ընդլայնել Պաֆոսի մոտ տեղակայված Անդրեաս Պապանդրեուի ավիաբազան՝ նոր հարթակով, որը կարող է սպասարկել ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ։

Նախատեսվում է, որ արդիականացված կառույցները կդառնան ոչ միայն պաշտպանական կենտրոններ, այլև մարդասիրական օգնության բաշխման բազաներ։

«Մշակվել է մեր կարիքներին համապատասխան զարգացման ծրագիր, որը ֆինանսավորվել է ամերիկյան կողմից 500 հազար եվրոյի չափով, հաղորդում է Euronews-ը։ Մենք ձեռնամուխ են լինում ամբողջ ծրագրի արժեքը գնահատող հետազոտության, որը կկազմի մի քանի միլիոն եվրո, և որի նպատակն է աշխատանքները սկսել 2027 թվականին», - հայտարարել է Կիպրոսի Ազգային գվարդիայի փոխգնդապետ Պարիս Սամուտիսը։

Կիպրոսի գլխավոր ռազմածովային բազայում՝ Էվանգելոս Ֆլորակիսում, նոր ուղղաթիռային հրապարակ կկառուցվի, որը կարող է սպասարկել մեծ Chinook տրանսպորտային ուղղաթիռներ՝ հակամարտության գոտիներից փախստականներին տեղափոխելու համար։ Բազան միաժամանակ կկարողանա խոշոր ռազմանավեր սպասարկել։

«Ակնկալվում է, որ ռազմածովային բազան կկարողանա եռակայմ հետախուզանավ կամ հետախուզական ռազմանավ դասի նավեր տեղավորել ։ Խոսքը ավիակիրների մասին է։ Դրանք նավեր են, որոնք կարող են ապահովել անվտանգության և օդային պաշտպանության բարձրացված հնարավորություններ այն տարածքներում, որտեղ տեղի են ունենում ոչ կոմբատանտների (non-combattants- միջազգային իրավունքում պատերազմող կողմի զինված ուժերի կազմում ընդգրկված, սակայն ռազմական գործողություններին չմասնակցող անձինք -խմբ.) տարհանումներ»,- նշել է Պարիս Սամուտիսը։