Ռուսաստանաբնակ լրագրող Արամ Գաբրիելյանովի պնդմամբ՝ մասնագետները նշում են, որ Փաշինյանն իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում 30 տոկոսից ավելի ձայն չի հավաքի։
«Կարապետյանի վարկանիշը բավական արագ է աճում և արդեն կայուն 27 տոկոս է։
Քոչարյանն ունի 12 տոկոս, իսկ Ծառուկյանը՝ 6 տոկոս։
Ընտրողների 55 տոկոսը հաստատապես որոշել է մասնակցել ընտրություններին, իսկ 10 տոկոսը դեռ տատանվում է։
Եթե մասնակցությունը կազմի 55 տոկոս և ավելի, Փաշինյանը ջախջախիչ պարտություն կկրի։ Իսկ 35-40 տոկոս մասնակցության դեպքում նա կարող է հույս ունենալ անցնել երկրորդ փուլ, որտեղ կմրցի Կարապետյանի հետ, բայց այնտեղ Նիկոլը միանշանակ կպարտվի։ Այնպես որ, վարչապետը պետք է ամեն ինչ անի, որպեսզի չեղարկի ընտրությունները։
Այլապես, լավագույն դեպքում, նրան բանտ է սպասվում»,- նշել է նա։





























