Ֆրանսիան Rafale կործանիչների համար նոր զինամթերք է մշակում՝ նախատեսված անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար, գրում է Le Parisien պարբերականը:
Առիթ են ծառայել այն դեպքերը, երբ ֆրանսիական ինքնաթիռները Պարսից ծոցում անօդաչուներ են խոցել թանկարժեք MICA հրթիռներով, ինչը ծախսերի տեսանկյունից անարդյունավետ է համարվել:
Պարբերականի տվյալներով՝ Իստր ավիաբազայի մոտակայքում նկատվել է Rafale կործանիչ՝ համալրված նոր Telson 12 JF արձակման կոնտեյներով, որը մշակել է TDA Armements ընկերությունը՝ 68 մմ տրամաչափի Aculeus LG հրթիռների արձակման համար:
Մոտ 1,4 մետր երկարություն ունեցող հրթիռը կշռում է 8,8 կգ, ունի մինչև 5 կմ հեռահարություն և հագեցած է լազերային ուղղորդմամբ:
Ֆրանսիան միաժամանակ պատրաստակամություն է հայտնել օգնել Պարսից ծոցի երկրներին անվտանգության հարցերում՝ տարածաշրջանում տիրող լարվածության ֆոնին:





























