ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Իրանի ռազմածովային շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ զինված ուժերը վերաուղղորդել են 29 նավ, որոնք ուղևորվում էին դեպի իրանական նավահանգիստներ կամ փորձում էին լքել երկիրը։

X սոցիալական մեդիա հարթակում հրամանատարության գրառման մեջ նշվում է, որ Իրանի դեմ գործողության շրջանակներում ԱՄՆ ուժերը հրամայել են այդ նավերին շրջվել կամ վերադառնալ նավահանգիստ։

CENTCOM-ը նաև հերքել է այն տեղեկությունները, որ որոշ առևտրային նավեր կարողացել են շրջանցել շրջափակումը՝ նման տեղեկատվությունը անվանելով անճշտություն։