Արքայազն Հարին ժամանել է Ուկրաինա։ Ինչպես հայտնում է The Sun-ը, նա կմասնակցի Կիևի անվտանգության համաժողովին։
Ըստ թերթի տեղեկությունների՝ արքայազնը Կիև է հասել գնացքով՝ նշելով, որ ուրախ է կրկին այցելել երկիր։ Ակնկալվում է, որ նա կխոսի Ուկրաինային միջազգային աջակցություն ցուցաբերելու կարևորության մասին և կհորդորի չանտեսել շարունակվող հակամարտությունը
Հաղորդվում է նաև, որ արքայազնը ծրագրում է այցելել Halo Trust բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին և հանդիպել վետերաններին աջակցող Invictus Games Foundation հիմնադրամի անդամների հետ։
The Sun-ի տեղեկություններով, լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո արքայազն Հարին մի քանի անգամ ժամանել է Կիև։





























