ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Վլադիմիր Պուտինին հրավիրել Մայամիում դեկտեմբերի 14-15-ը կայանալիք G20 գագաթաժողովին, հաղորդել է Washington Post-ը՝ հղում կատարելով պետդեպարտամենտի աղբյուրներին։
«Ռուսաստանը G20-ի անդամ է եւ կհրավիրվի մասնակցելու նախարարների եւ առաջնորդների մակարդակով հանդիպումների»,- մեջբերել է պարբերականը ԱՄՆ պետդեպարտամենտի անանուն պաշտոնյային՝ հավելելով, որ Թրամփը «հստակեցրել է», որ Ռուսաստանի մասնակցությունը G20-ի բոլոր միջոցառումներին ողջունելի է։ Սակայն դեռեւս պաշտոնական հրավեր չի ուղարկվել։
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հաստատել էր, որ Մոսկվան հրավիրվել է գագաթաժողովին ամենաբարձր մակարդակով։ Թե ով կներկայացնի Ռուսաստանը, կհայտարարվի միջոցառման ամսաթվին մոտ, նշել է նա։





























