ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Սենատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերին հրաժարական տալ։ Նա այս մասին գրել է TruthSocial սոցցանցում։

«Լացկան Չաք Շումերը պետք է հրաժարական տա այդ պատճառով։ Ոչ ոք նրա համար չի սգա»,  ասել է Թրամփը։

Նա արձագանքել է NBPC արհմիության հրապարակմանը, որը Շումերին մեղադրել էր «Սահմանապահ պարեկային ծառայության եւ ներգաղթի ու մաքսային ծառայության (ICE) աշխատակիցների վրա հարձակվելու մեջ»։