«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովը Եվրախորհրդարանի պատգամավոր Լայմա Լյուչիա Անդրիկիենեի նախագահությամբ փետրվարի 23-ին շարունակեց աշխատանքը: NEWS.am-ին Ազգային ժողովի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ  ՀՀ-ում երիտասարդության դերի վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, ով ծանոթացրել է Բոլոնիայի ծրագրով նախատեսված  կրթական բարեփոխումներին, երկրում կրթական երկաստիճան եւ կրեդիտային համակարգերի ներդրմանը, ՀՀ ազգային որակավորման ծրագրերի կատարման ընթացքին եւ կարեւորել այդ աշխատանքներում  երիտասարդության ներգրավվածության բարձր մակարդակը: Նրա տեղեկացմամբ` համալսարանական խորհուրդներում 25 տոկոսը ուսանողներ են: Բուհական համակարգում ստեղծվում են ուսանողական հետազոտական միություններ,  խորհուրդներ, որոնք ոչ միայն մասնագիտական հետազոտություններ են կատարում, այլեւ առաջարկներ ներկայացնում ուսումնական հաստատության կառավարման, աշխատաոճի վերաբերյալ: Չնայած առկա հիմնախնդիրներին` Հայաստանի կրթական ոլորտում աստիաճանաբար անցում է կատարվում դեպի ուսանողակենտրոն ուսուցումը:

Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել նաեւ ՀՀ Ազգային ժողովում գործող երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչները: համագործակցելու ցանկություն են հատնել ԵՄ եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների համանման կառույցների հետ: