ԱՄՆ կառավարությունը պետք է հրապարակի անհայտ թռչող օբյեկտների մասին տեղեկատվությունը։ Այս կոչը արել է ներկայացուցիչ Թիմ Բուրչետը։
«Պարզապես հրապարակեք այն և թող մարդիկ իրենք որոշեն», - մեջբերել է նրա խոսքերը The Hill-ը։
Կոնգրեսականի խոսքով՝ որոշ մարդիկ կարծում են, որ այս անհայտ օբյեկտները ԱՄՆ-ի, Չինաստանի կամ Ռուսաստանի ձեռքի գործն են։ Սակայն Բուրչետը հավելել է, որ եթե դրանք ինչ-որ մեկի ստեղծագործությունը լինեին, նրանք կօգտագործեին դրանք։
Նա նաև ընդգծել է, որ ԱԹՕ-ները կարող են ժամերով կախված մնալ մեկ տեղում, ապա բարձրանալ։ Կոնգրեսականը նաև հիշել է մի ծովակալի հետ զրույցը, որը պատմել է իրեն «ֆուտբոլի դաշտի» չափի հսկայական ստորջրյա օբյեկտի մասին։





























