ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է Սպիտակ տան ընդունելության ժամանակ հրաձգություն սարքած անձի վազքի արագության վերաբերյալ՝ Ֆուտբոլի ազգային լիգային (NFL) խորհուրդ տալով պայմանագիր կնքել նրա հետ։ Նման տեսակետ նա հայտնել է CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Գիտեք, ասում են, թե նա վազել է 45 յարդ, նա պարզապես վազելով մոտեցել է (պահակակետին), հետո՝ բո՜ւմ, և ներս է սողոսկել։ Կարծում եմ՝ NFL-ը պետք է պայմանագիր կնքի նրա հետ։ Նա շատ արագավազ էր»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե ինչպես է կրակողին հաջողվել անցնել ընդունելության անվտանգության համակարգի միջով։





























