Georgian Airways-ը կրճատում է չվերթները և չի բացառում սնանկացումը վառելիքի գների կտրուկ աճի պատճառով, հայտնում է «Новости Грузия»-ն:

Ավիացիոն վառելիքի գների կտրուկ աճը թռիչքները դարձրել է ոչ շահութաբեր:

Georgian Airways-ի հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Վիկտորյա Կլիմիչևան պարզաբանել է. որոշ ուղղություններով տոմսի գինն արդեն չի ծածկում անգամ կերոսինի ծախսերը։

Նա նշել է, որ փոխադրողը կարող է սնանկանալ, եթե մոտ ժամանակներս իրավիճակը չփոխվի։ «Հնարավոր է՝ այս ռեժիմով մենք իրականացնենք ևս 100 չվերթ,- հայտարարել է ավիափոխադրողի ներկայացուցիչը։- Իսկ ահա 101-րդն արդեն ի վիճակի չենք լինի։ Եթե այսպես շարունակվի, ընկերությունը կարող է անցնել սնանկացման ռեժիմի»։