Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը հայտարարել է, որ հունիսին երկիրը պետք է համաձայնագիր ստորագրի, որը կթույլատրի ֆրանսիական զորքերի ներկայությունը կղզում՝ մարդասիրական նպատակներով, գրում է Cyprus Mail-ը։
Նա հավելել է, որ համաձայնագիրը կկնքվի նախարարական մակարդակով։
«Համաձայնությունը կապահովի ֆրանսիական զորքերի ներկայությունը Կիպրոսի տարածքում՝ մարդասիրական նպատակներով»,- ասել է Խրիստոդուլիդիսը՝ հավելելով, որ սա երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված ավելի լայն ջանքերի մի մասն է։
Նա հայտարարել է, որ համաձայնագիրը համապատասխանում է նաև ավելի լայն եվրոպական նախաձեռնություններին, ներառյալ SAFE ծրագրին, որի շրջանակում Կիպրոսին կհատկացվի 1,2 միլիարդ եվրո։





























