Գերմանիայի պաշտպանական և ռազմական արդյունաբերության դաշնային միության մեջ մտնող ընկերությունների թիվը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբից ի վեր աճել է ավելի քան երկու անգամ, գրում է Bild-ը:

Եթե 2017 թվականին Միությանն անդամակցում էր մոտ 70 ընկերություն, ապա 2026 թվականի փետրվարին դրանց թիվը մոտեցել է 500-ի, իսկ այժմ հասել է 550-ի։ Աճը շարունակվել է նաև վերջին ամիսներին. միայն 2025 թվականի նոյեմբերից միավորմանն անդամակցել է ևս մոտ 100 ընկերություն։