ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ին և թագուհուն ցույց են տվել Սպիտակ տան տեսքով պատրաստված նոր փեթակը։ Ապրիլի 28-ին համապատասխան կադրերը հրապարակել է ԱՄՆ առաջնորդի լուսանկարչական ծառայությունը։

«Նորին Մեծությունները նախագահի և առաջին տիկնոջ ուղեկցությամբ այցելել են Սպիտակ տան Հարավային մարգագետնում գտնվող նորաբաց և ընդլայնված մեղվանոցը», — նշված է X սոցիալական հարթակում արված հրապարակման մեջ։

CNN-ի հաղորդմամբ՝ Չարլզ III-ն ու իր տիկինը Մերիլենդ են ժամանել ապրիլի 27-ին՝ ԱՄՆ քառօրյա պետական այցի շրջանակում։ Նրանց ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուս համատեղ ավիաբազայում։ Այս այցը նվիրված է Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին։