Մեր փորձը ցույց է տվել, որ առանց առաջնորդության ոչինչ չի լինում։ Այս մասին ապրիլի 28-ին Հայաստանի գիտությունների ակադեմիայում գիտական հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, առաջնորդությունը պարտադիր չէ, որ բարձր պաշտոն նշանակի։ «Կարող է մի տեղում այդ առաջնորդությունը ստանձնել աշակերտը, մյուս դեպքում ուսուցիչը, երրորդ դեպքում ծնողը, ծնողների խումբը», - պարզաբանել է Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ 2017 թվականի համեմատ, 2025 թվականին Հայաստանում գիտության ֆինանսավորումն աճել է մոտ 2.8 անգամ՝ կազմելով 185%։ «Պետք է խոստովանեմ՝ ելույթներում իմ ականջը ծակում է, երբ որ ասում են՝ կառավարությունն աջակցում է գիտությանը։ Մենք գիտությանը չենք աջակցում, գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է», - վստահեցրել է Փաշինյանը։





























