Ազգային ժողովում, այսօր` փետրվարի 24-ին, տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որտեղ քննարկվել են ԱԺ 4-րդ գումարման 11-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ  փետրվարի  27-ից մարտի 1-ը  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  մասին որոշումների նախագծերը: Նիստը վարել է Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ 11-րդ   նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 13 հարց եւ 2 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա  չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 119 հարց, այդ թվում` 17 միջազգային  պայմանագիր:

ԱԺ չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի  27-ից մարտի 1-ը  ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների  նախագծերը կհաստատվեն ԱԺ փետրվարի 27-ի նիստում: