Փետրվարի 26-ին, ժամը 14.48-ին շտապօգնության «Արաբկիր» կայանից տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղու թիվ 2 շենքի վերելակի խցիկում փակված է մնացել վատառողջ մի մարդ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները վերելակի խցիկից դուրս են բերել Ս. Դանիելյանին, ում շտապօգնության բրիգադի կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: