Երեւանում, փետրվարի 26-ին, ժամը 20.00-ին, Սեբաստիայի եւ Վագների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-24» եւ «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21154»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























