Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 17-րդ կմ-ում («Չարքենդ» կոչվող տարածքում) այսօր` փետրվարի 27-ին ժամը 01.00-ի սահմաններում տեղի է ունեցել ավտոպատահար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «ՋՕԸ» ՓԲԸ-ին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի («Նիվա») 909 ՏՏ 88 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:

Պատահարի հետեւանքով վարորդը` Վայքի բնակիչ, 39-ամյա Վահե Ավագյանն ստացել է թեթեւ մարմնական վնասվածք ու տեղափոխվել Վայքի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է: