Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, փետրվարի 26-ին, Դալար գյուղից բերման են ենթարկել 43-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա վերարկուի թեւքում հայտնաբերվել է կանեփանման զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























