Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում, փետրվարի 28-ին, նախարար  Արմեն Աշոտյանը եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աշոտ Վարոսյանը կստորագրեն կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուշագրով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել լավագույն ուսանողներին եւ ուսուցիչներին: Ծրագրում ներառված են նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն ու Ջավախքը: