«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, փետրվարի 29-ին ժամը 09.00-ից մինչեւ մարտի 1-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայի, Երկաթուղայինների փողոցի եւ նրանց հարակից  ձեռնարկությունների ու տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: