Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի 41-րդ նախագահ է ընտրվել «Բեշիքթաշ» ակումբի նախագահ Յըլդըրըմ Դեմիրորենը։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացի նախագահի ընտրությանը  229 պատվիրակներից 221-ը կողմ են քվեարկել Դեմիրորենին, ով միակ թեկնածուն էր։

Ընտրությունը բոյկոտել են «Բուրսասփոր»-ի ներկայացուցիչները։