Թերթը բամբասանք խորագրի ներքո գրում է, որ բավականին երկար ժամանակ է, ինչ արդարադատության ոլորտը, մեր բանից «անտեղյակ» նախարար Հրայր Թովմասյանի լավ էլ վեր ու վար է անում: «Եվ ինչքան էլ, որ, արտաքուստ թվացող, հայրենի նախարարի նկարագիրը անմեղ է ու միամիտ, բանից պարզվում է, որ դա զուտ արտաքին փայլն է, քանի որ Հրայր Թովմասյանը, արի ու տես, որ «տակից» լավ էլ իր գործը գիտի: Այնքան լավ գիտի,որ ( շրջանառվող լուրերի համաձայն), փորձառու կադրերին մեծ մասամբ ազատում է աշխատանքից կամ նրանց տեղափոխում է ավելի չերեւացող աշխատանքների, որոնց գոյությունը եղած-չեզած մեկ է: Եվ այդ ամենը, պարոն նախարարն անում է հանուն այն արդար ու ազնիվ գաղափարի, որպեսզի, ինչպես ինքն է հաճախ խոստովանում իր մոտիկների շրջապատում. «Ես իմ ընկերներին պիտի բերեմ համակարգ»: Դե իսկ, թե ո՞ւմ հաշվին, երեւի կարիք էլ չկա գլուխ ջարդելու»,- գրում է «Իրավունք»-ը:




























