Ստամբուլի կենտրոնում, փետրվարի 26-ին, Խոջալուի իրադարձությունների դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ հայերին վիրավորող արտահայտությունները անհանգստացրել են Թուրքայի խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Այհան Սեֆեր Ուսթունին։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Այհան Սեֆեր Ուսթունը նշել է, թե ակցիայի ժամանակ պարզած կարգախոսները եղել են ռասիստական, խտրական եւ ատելություն սերմանող։ «Թուրքիայի քրեական օրենսգրքում 2005-ին փոփոխություններ ենք կատարել, որտեղ պարզ գրված է, թե այլատյացություն տարածողներն ինչ պատիժ պետք է ստանան։ Սակայն դատախազները չեն կիրառում այդ օրենքները եւ ռասիստական հայտարարությունները շարունակվում են»,-նշել է են Թուրքայի խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Այհան Սեֆեր Ուսթունին։




























