Թերթը գրում է, որ գործարար Սիլվա Համբարձումյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Մեղրիում` թիվ 38 ընտրատարածքում: «Այս մասին «Երկրի»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Սիլվա Համբարձումյանի մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը: Գործարարն  մեր հարցերին անձամբ պատասխանել հրաժարվեց:

Ահարոնյանը նշեց, որ այս շաբաթվա ընթացքում մամլո ասուլիս կհրավիրվի, որի ժամանակ էլ Սիլվա Համբարձումյանը կհայտարարի, թե որ կուսակցությանն է պատրաստվում անդամակցել: Դիտարկմանը, որ առավել հավանական տարբերակը, կարծես, ՀՀԿ-ն է, գործարարի մամլո քարտուղարը վստահեցրեց, որ դա միայն մամուլի ենթադրությունն է:

Հարցին, թե բավականին կարճ ժամանակ է մնացել մինչեւ շաբաթվա վերջ, ո՞ր կուսակցություն տարբերակն է ավելի հավանական, Ահարոնյանը նշեց, որ այս պահի դրությամբ ոչինչ ասել չի կարող, «քանի որ իրավիճակն ամեն պահի փոխվում է եւ կարող է փոխվել»,- գրում է «Երկիր»-ը: