Թուրքիա-Ադրբեջան գազային բանակցություններում ադրբեջանական կողմից տհաճ առաջարկ է եղել Թուրքիային։ Ադրբեջանական ազգային նավթային ընկերությունը (SOCAR) ցանկանում է Թուրքիային վաճառելիք գազը իր կողմից ստեղծվելիք ընկերության միջոցով, Թուրքիայի ներքին շուկայում վաճառել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah-ը։

Ադրբեջանը Թուրքիայի հետ մեկ ամիս տեւող բանակցությունների արդյունքում պահանջել է Թուրքիայում իր կողմից ստեղծել «Գազպրոմ»-ի նմանությամբ ընկերություն եւ ուղղակի մանրածախ սպառողին հասցնել ադրբեջանական գազը։

Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պատասխանատուները հայտնել են, որ Ադրբեջանի անակնկալ առաջարկը կքննարկեն եւ հետագայում պատասխան կտան։