Մի քանիօրյա տատանումներից ու անորոշություններից հետո ամերիկյան դոլարի փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կայունացել է 1դոլար/389 դրամի շուրջ:

Այսօր` փետրվարի 29-ին դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է 388.98 դրամ` երեկվա համեմատ աճելով 0.12 %-ով կամ 0.46 կետով: Ընդ որում` բորսայական գործարքները մեծամասամբ տեղի են ունեցել 1դոլար/389 դրամ փոխարժեքով, ինչը հավանաբար բանկերի համար տվյալ պահին առավել օպտիմալ փոխարժեքն է:

Ընդհանուր առմամբ, բորսայում վաճառվել է 2.55 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում եւս դոլարը կայունացել է 388-90 դրամ միջակայքում:

Նշենք, որ այսօր բորսայում տեղի է ունեցել նաեւ «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկի» բաժնետոմսերով մեկ գործարք: Բաժնետոմսերը վաճառվել են իրենց գնից 4 անգամ ավելի թանկ` 1 հատը 10 հազ. դրամ, այն դեպքում, երբ անվանական արժեքը 2500 դրամ է: Վաճառվել է 9333 հատ բաժնետոմս, կամ շրջանառությունում գտնվող այդ բաժնետոմսերի 1 %-ը: