Մարտի 1-ին, ժամը 21.53-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջի պողոտայում` «Խորհրդային Հայաստանի 50-ամյակին նվիրված հուշահամալիրին» հարակից, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով եւ մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում Mitsubishi Pajero մակնիշի 11 ՕԼ 770 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել հարակից ձորակը:
Մինչեւ փրկարարների դեպքի վայր հասնելը շտապօգնության բրիգադների կողմից վարորդ, 33-ամյա Արարատ Խ.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ ուղեւոր 29-ամյա Յ. Ի.-ն` թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են կայուն ծանր: Փրկարարները եւ հրշեջ-փրկարարները իրականացրել են կանխարգելիչ աշխատանքներ` հետագա պայթյունից խուսափելու համար:




























