Մարտի 1-ին, ժամը 21.00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Կիեւյան փողոցի թիվ 13 շենքի մոտից, «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք ոգելից խմիչք օգտագործած վիճակում իրենց շենքի հետնամասում գտնվող 6 մ բարձրության պատնեշի վրա զրուցելիս անզգուշությամբ վայր են ընկել:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: