Ամերիկացի դերասան Մայքլ Մեդսենը ձերբակալվել է թմրամոլ որդուն ծեծի ենթարկելու համար:  Հարեւանները զանգահարել են ոտիկանություն եւ հաղորդել, թե Մեդսենի տանը վիճաբանություն է:

Ինչպես հաղորդում է ամերիկյան TMZ լրատվական կայքը, ժամանելով դերասանի տուն` ոստիկանները հասկացել են, որ հոր եւ որդու միջեւ կռիվ է եղել. որդու վրա հարվածի հետքեր են նկատվել, իսկ Մեդսենը հարբած է եղել: Ոստիականները որոշել են անհապաղ ձերբակալել Մեդսենին: Դերասանի փաստաբանը տեղեկացրել է, որ վեճը տեղի է ունեցել այն պատճառով, որ Մեդսենի որդին մարիխուանա է ծխել:

Դերասանին կարող են մեղադրանք առաջադրել` անչափահասի նկատմամբ բռնություն կատարելու համար: