Լերա Կուդրյավցեւան արդեն երրորդ անգամ կես տարվա մեջ դարձել է գողերի զոհը: Այս անգամ իր Porsche Cayenne ջիպից գողացել են լուսարձակները եւ ապակիները:

Հեռուստահաղորդավարուհին դիմել է ոստիկանություն: Նա պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել Շմիտովի անցումի մոտ, որտեղ կայանել էր իր ավտոմեքենան: Գողերին ոչ ավտոմեքենան է հետաքրքրել, ոչ էլ ավտոմեքենայի սալոնում գտնվող աուդիոհամակարգը, նրանք տարել են միայն լուսարձակները եւ ապակիները, գրում է «Պրավդա.ռու»-ն: