Ստամբուլի «Յունուս Էմրե» մշակույթային կենտրոնում մարտի 24-ին տեղի կունենա Արամ Կոստանյանի եւ Հակոբ Արի Գյուլեչի ստեղծագործությունների հիման վրա բեմադրած «Նռան Հատիկները» ներկայացման պրեմիերան:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` 1915-ից հետո աշխարհով մեկ սփռված հայերի կյանքի մասին պատմող «Նռան հատիկներ» ներկայացման պրեմիերային Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք Արամ Աթեշյանի հետ միասին կմասնակցի Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն:




























