ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հերթական մոնիտորինգն է անցկացնելու դեկտեմբերի 3-ին, որի նպատակն է ստուգել, թե որքանով են կողմերը հետեւում հրադադարի ռեժիմին:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներ Պիտեր Կին, Իրժի Աբերլեն եւ Վլադիմիր Չոնտուլովը, իսկ Ադրբեջանի կողմից` ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներ Իմրե Պալատինուսը եւ Ժասլան Նուրտազինը:
Հիշեցնենք, որ նախորդ պլանային դիտարկումը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին Յուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում:




























