2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների արդյունքներով, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ՝ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կրճատվել է 31%-ով, ընդ որում՝ այս նույն ժամանակահատվածում ՀՀ արտահանման ընդհանուր ծավալը կրճատվել է 51,8%-ով, իսկ ներմուծումն, ըստ ապրանքի ծագման երկրի, կրճատվել է 35,6%-ով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, որը հրապարակել է 2009 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները:

Ըստ այդմ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, ընթացիկ գներով, կազմել է 1128.7 մլրդ. դրամ կամ 3121.6 մլն. ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը` 200.6 մլրդ. դրամ (551.6 մլն. դոլար) և ներմուծումը` 928.1 մլրդ. դրամ (2570.0 մլն. դոլար):Այսպիսով, ՀՀ արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է՝ 727.5 մլրդ. դրամով (2018.4 մլն. դոլարով), իսկ առանց մարդասիրական օգնության ձեւով ստացված բեռների` 713.8 մլրդ. դրամով (1981.2 մլն. դոլարով):