Տունը, որտեղ մահացել էր փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը, վաճառքի է հանվել: Բեւերլի Հիլզի առանձնատունը գնահատվել է 23,9 միլիոն դոլար:
Շենքում չի մնացել նախկին սեփականատիրոջ ապրելու հետքերը, եւ այն ամբողջովին պատրաստ է ապագա տիրոջ համար: Ընդ որում գործակալները մանրամասն կստուգեն բոլոր հաճախորդների ֆինանսական կայունությունը, որպեսզի պատահական մարդիկ այդ պատրվակի ներքո չկարողանան ներխուժել իրենց կուռքի տուն, հայտնում է Forbes-ը:
Առանձնատան մակերեսը կազմում է 17 հազար քառակուսի ֆուտ (մոտավորապես 1,5 հազար քառակուսի մետր), այնտեղ կան ննջարաններ, 13 լոգարաններ, 14 բուխարիներ, գինու մառան, սպա, մարզասրահ եւ լողավազան, գրում է Lenta.ru-ն:
Այդ առանձնատուն Ջեքսոնը տեղափոխվել էր 2008 թվականի դեկտեմբերից, այն բանից հետո, երբ պարտքերի պատճառով ստիպված է եղել վաճառել իր Neverland ագարակը:
2011 թվականի դեկտեմբերին աճուրդում վաճառվել են բազմատեսակ իրեր եւ ներքին հարդարման առարկաներ այն տնից, որտեղ վախճանվել էր Ջեքսոնը` ներառյալ նկարները եւ դեղերի սեղանը: Ընդհանուր առմամբ աճուրդի կազմակերպիչներն ստացել են շուրջ 700 հազար դոլարի եկամուտ:




























